Լրահոս

14.08.2017 22:38


Պռոշյանում՝ ծառի տակ, հայտնաբերված նորածինը ներկայումս Երևանի հիվանդանոցներից մեկում է գտնվում

Պռոշյանում՝ ծառի տակ, հայտնաբերված նորածինը ներկայումս Երևանի հիվանդանոցներից մեկում է գտնվում

Օգոստոսի 12-ին Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի հողամասերից մեկում նորածին երեխա է հայտնաբերվել:

«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեց նաև Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը՝ նշելով, որ ոստիկանությունում այդ մասին ահազանգն ստացվել է օգոստոսի 12-ին՝ ժամը 9:20-ին:

Նորածնին հայտնաբերելուց հետո տեղափոխել են Կոտայքի մարզի Նաիրի բժշկական կենտրոն, այնտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ աստվածամայր» ԲԿ:

Ջանոյանը նաև նշեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը երեխայի առողջության վերաբերյալ հարցին ասաց, որ լրատվամիջոցներին չվերաբերող հարց է, և որ չի ցանկանում պատասխանել հարցին:

Հիշեցնենք, որ այս տարի՝ մայիսի 15-ին էլ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել էր արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված:

Երեխան 30-ամյա կնոջ երրորդ զավակն էլ եղել և ծնվել էր առողջ, սակայն ինչպես ավեի ուշ հայտնի դարձավ՝ հենց մայրն էլ նորածնին թողել էր խոտերի վրա՝ արկղի մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը