Լրահոս

14.08.2017 15:01


Սևանում խոչընդոտել են «Ազատության» լրագրողի աշխատանքը, հարձակվել մեքենայի վրա

Սևանում խոչընդոտել են «Ազատության» լրագրողի աշխատանքը, հարձակվել մեքենայի վրա

«Ազատության» լրագրող Նարինե Ղալեչյանն այսօր Սևանում նկարահանում էր շարժական գազալցակայանները, որոնք ոչ միշտ են պահպանում անվտանգության կանոնները: Այս մասին հայտնում է Ազատությունը։

Լցակայաններից մեկում խոչընդոտել են նրա աշխատանքը, վնասել ավտոմեքենան, որով նա մեկնել էր նկարահանումների:

Այս պահին Նարինե Ղալեչյանը ցուցմունք է տալիս Սևանի ոստիկանությունում:

Այս խորագրի վերջին նյութերը