Լրահոս

25.01.2010 17:31


ՀՀԿ փոխնախագահն իր տան կողոպուտի մասին

ՀՀԿ փոխնախագահն իր տան կողոպուտի մասին

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատել է շրջանառվող լուրերը, թե ամանորյա տոներից առաջ իր տունը հանցագործների կողմից հարձակման է ենթարկվել.

-Մանրամասներ չեմ կարող ասել, որովհետև ծառայողական գաղտնիք կա. ոստիկանությունը հետաքննություն է անում։

Հարցին, թե արժեքավո՞ր իրեր են տարել, Ռ. Զոհրաբյանն արձագանքել է.

-Հարաբերական արժեքավոր, որովհետև մեկ միլիոնն էլ է արժեքավոր, հազար դոլարն էլ։ Որպես սիրված իրեր՝ դրանք արժեքավոր էին։ Մեծ գումարներ չկային, բայց դե իմ կարգի ամեն պաշտոնյայի տանն էլ որոշակի գումար կա։ Մխիթարությունն այն է, որ այդ գումարը կծախսվի Հայաստանում։

Պատգամավորն ասել է, թե այդ գումարն իր և կնոջ աշխատավարձից կուտակած գումարն է եղել։

Նշենք, որ կողոպուտի մասին խոսակցություններում շրջանառվում էր այն լուրը, թե հանցագործները Ռ. Զոհրաբյանի տանից  զենքի հավաքածու են գողացել.

-Անվանական զենք է եղել, որը պարգևատրում էր. դա էլ են գողացել,-ասել է ՀՀԿ փոխնախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը