Աշխարհ

14.08.2017 09:22


Տրիպոլիում առևանգել են Լիբիայի նախկին վարչապետին

Տրիպոլիում առևանգել են Լիբիայի նախկին վարչապետին

Տրիպոլիի հյուրանոցից առևանգել են Լիբիայի նախկին վարչապետ Ալի Զեյդանին։ Այս մասին հայտնում է Ալ-Արաբիա հեռուստաալիքը։ Զինված խումբը կառավարության նախկին ղեկավարին տարել է անհայտ ուղղությամբ։

Libya Herald թերթն էլ գրում է, որ Զեյդանի հետևից եկել են Տրիպոլիի հեղափոխական կառավարամետ բրիգադի անդամները։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ նրանք գործել են լիազորագրով, որը տրվել է Լիբիայի գլխավոր դատախազի կողմից։

Նշենք, որ 2013թ․ Ալի Զեյդանին կրկին առևանգել էին, սակայն հենց նույն օրը բաց էին թողել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը