Լրահոս

14.08.2017 09:31


Արտաշատի ճանապարհին «Opel Vectra»-ն կողաշրջվել է․ վարորդը հոսպիտալացվել է

Արտաշատի ճանապարհին «Opel Vectra»-ն կողաշրջվել է․ վարորդը հոսպիտալացվել է

Օգոստոսի 13-ին, ժամը 18:58-ին ահազանգ է ստացվել, որ Վերին Արտաշատ-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «Opel Vectra» մակնիշի 34 PQ 301 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա. Ա.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը