Լրահոս

14.08.2017 08:26


Ջրափի գյուղի մոտ «Mercedes Benz»-ը հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած

Ջրափի գյուղի մոտ «Mercedes Benz»-ը հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած

Օգոստոսի 13-ին, ժամը 16:36-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջրափի գյուղի մոտակայքում «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-9 ավտոճանապարհի Գյումրի-Արմավիր հատվածի 41-րդ կմ-ին «Mercedes Benz C 180» մակնիշի 78 LX 999 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Ուղևոր՝ 1937 թ. ծնված Ի. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել հովացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը