Լրահոս

13.08.2017 18:21


«Բարձրավոլտ Էլ.ցանցեր» ՓԲԸ բաժնի պետի տեղակալը կասկածվում է քաղաքացու վրա կրակելու մեջ

«Բարձրավոլտ Էլ.ցանցեր» ՓԲԸ բաժնի պետի տեղակալը կասկածվում է քաղաքացու վրա կրակելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են օգոստոսի 10-ին Երևանում 30-ամյա Բարսեղ Գեգoղլյանին հրազենային վնասվածք պատճառած կասկածյալի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Արամի փողոցի բնակիչ 28-ամյա Հայկ Հովհաննիսյանը, ով նաև քննիչներին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող «Սայգա» տեսակի 7.62 x 39մմ տ/չ որսորդական հրազենը: Քննիչի որոշմամբ հրազենն առգրավվել է, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով` կասկածյալ Հ. Հովհաննիսյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության «Բարձրավոլտ Էլ.ցանցեր» ՓԲԸ բաժնի պետի տեղակալ:

Այս խորագրի վերջին նյութերը