Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի երեկոյան Ստամբուլում հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ։ Այս մասին հայտնում է «IRNA» գործակալությունը։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային երկկողմ հարցեր։ Հանդիպման ժամանակ երկրների ղեկավարներն ընդգծել են երկկողմանի հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերը։
Ահմադինեջադը Ստամբուլում մասնակցելու է Տնտեսական համագործակցության կազմակերպության 11-րդ գագաթնաժողովին։
Էրդողանն ու Ահմադինեջադը հանդիպել են