Լրահոս

12.08.2017 13:00


Կոտայքում 83–ամյա վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացուն, ով տեղում մահացել է

Կոտայքում 83–ամյա վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացուն, ով տեղում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Կոտայք գյուղում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը գյուղի գլխավոր ճանապարհին վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 37-ամյա Զավեն Մկրտչյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը, ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի՝ մի պահ կանգնել է, այնուհետև ավտոմեքենայով դիմել փախուստի:

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի և ոստիկանության Աբովյանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Կոտայքի մարզի Զառ գյուղում հայտնաբերել են ГАЗ 53 մակնիշի 43 ՏԼ 195 համարանիշի ավտոոմեքենա, որը վարել է նույն գյուղի բնակիչ, 83-ամյա Աղվան Նավոյանը, ով ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին:

Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը