Լրահոս

12.08.2017 12:03


Առեղծվածային դեպք Արմավիրում. «Բոբոխի աղբյուրի» զրուցարանի մոտ՝ ГАЗель-ում, հայտնաբերվել է տղամարդու կախված դի

Առեղծվածային դեպք Արմավիրում. «Բոբոխի աղբյուրի» զրուցարանի մոտ՝ ГАЗель-ում, հայտնաբերվել է տղամարդու կախված դի

Այսօր՝ օգոստոսի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին –Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ «Բոբոխի աղբյուրի» զրուցարանի մոտ կայանված ГАЗель մակնիշի 17 ՍՕ 446 համարանիշի ավտոմեքենայի առջևի հատվածում տղամարդու կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները այս պահին պարզում են ավտոմեքենայում կախված վիճակում հայտնաբերված մահացածի ինքնությունը:

Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Կ. Խաչատրյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը