Սանկտ Պետերբուրգում' Ռուսաստանի Դաշնության վարչապետ ՎլադիմիրՊուտինի Կոնստանտինովյան նստավայրում, այսօր կայացել է ՀՀ վարչապետ ՏիգրանՍարգսյանի և ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
ՌԴ կառավարության ղեկավարը հանդիպման սկզբում Հայաստանը բնութագրել է որպես Ռուսաստանիվստահելիգործընկեր և կարևորել երկկողմ գործակցությունն ամենատարբեր, այդ թվում' քաղաքական, ռազմական ոլորտներում։ Նա ողջունել է հայկական կողմի' համագործակցություննընդլայնելուպատրաստակամությունը։ Դա, մասնավորապես, վերաբերում է Հայաստանի տարածքում ռազմականբազաների տեղակայմանը։
Վլադիմիր Պուտինը որպես փոխգործակցության առաջնահերթություն առանձնացրել է երկկողմ տնտեսական համագործակցությունը։ Նրա խոսքով' թեև անցած տարին լի էր ճգնաժամով պայմանավորված դժվարություններով, այդուհանդերձ, Ռուսաստանը Հայաստանին աջակցել է' տրամադրելով 500 միլիոնդոլարիարտոնյալվարկ' 15 տարիժամկետով, ինչը թույլ է տվել ապահովել ապրանքաշրջանառության որոշակի մակարդակ։ Նշելով, որ Ռուսաստանի ներդրումները Հայաստանում կազմում են 3 միլիարդ դոլար' վարչապետ Պուտինն ընդգծել է, որ ոչմիռուսականձեռնարկությունայսընթացքումՀայաստանիցդուրսչիեկել։ Ներկայումս, ընդհանուր առմամբ, Հայաստանում գործում է ռուսական կապիտալով ավելի քան հազար ձեռնարկություն։
«Մենքակնկալումենք, որՁերևՀՀՆախագահիաջակցությամբմերգործարարներըՀայաստանումիրենցավելիհարմարավետկզգան»,- նշել է ՌԴ վարչապետը' հույս հայտնելով, որ ընդհանուր ջանքերով կհաջողվի հասնել համագործակցության նոր մակարդակի։
Շնորհակալություն հայտնելով ՌԴ վարչապետին Նորտարվաշեմին ընդունելության համար' ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է հանդիպումը' երկկողմ տնտեսական համագործակցությունն ամփոփելու ու հետագա իրականացվելիք ծրագրերը նախանշելու առումով։ Նա հավաստիացրել է, որ ամենինչարվումէ, որպեսզիռուսգործարարներնիրենցհարմարավետզգանՀայաստանում և հանդես գան մի շարք նախաձեռնություններով։ Մասնավորապես, «Մարս» գարծարանում ստեղծվելու է ազատ տնտեսական գոտի։ Նախագծի օրենսդրական փաթեթն այժմ նախապատրաստական փուլում է։ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ստեղծել այնպիսի հիմք, որը կխթանի ռուսական ներդրումների հետագա աճը Հայաստանում։
Երկու վարչապետների հանդիպմանը, որին ներկա էին նաև երկու երկրների պատվիրակությունները, քննարկվել է երկկողմ տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ։
ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան։
Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպումը
Սանկտ Պետերբուրգում' Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի Կոնստանտինովյան նստավայրում, այսօր կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
ՌԴ կառավարության ղեկավարը հանդիպման սկզբում Հայաստանը բնութագրել է որպես Ռուսաստանի վստահելի գործընկեր և կարևորել երկկողմ գործակցությունն ամենատարբեր, այդ թվում' քաղաքական, ռազմական ոլորտներում։ Նա ողջունել է հայկական կողմի' համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։ Դա, մասնավորապես, վերաբերում է Հայաստանի տարածքում ռազմական բազաների տեղակայմանը։
Վլադիմիր Պուտինը որպես փոխգործակցության առաջնահերթություն առանձնացրել է երկկողմ տնտեսական համագործակցությունը։ Նրա խոսքով' թեև անցած տարին լի էր ճգնաժամով պայմանավորված դժվարություններով, այդուհանդերձ, Ռուսաստանը Հայաստանին աջակցել է' տրամադրելով 500 միլիոն դոլարի արտոնյալ վարկ' 15 տարի ժամկետով, ինչը թույլ է տվել ապահովել ապրանքաշրջանառության որոշակի մակարդակ։ Նշելով, որ Ռուսաստանի ներդրումները Հայաստանում կազմում են 3 միլիարդ դոլար' վարչապետ Պուտինն ընդգծել է, որ ոչ մի ռուսական ձեռնարկություն այս ընթացքում Հայաստանից դուրս չի եկել։
Ներկայումս, ընդհանուր առմամբ, Հայաստանում գործում է ռուսական կապիտալով ավելի քան հազար ձեռնարկություն։
«Մենք ակնկալում ենք, որ Ձեր և ՀՀ Նախագահի աջակցությամբ մեր գործարարները Հայաստանում իրենց ավելի հարմարավետ կզգան», - նշել է ՌԴ վարչապետը' հույս հայտնելով, որ ընդհանուր ջանքերով կհաջողվի հասնել համագործակցության նոր մակարդակի։
Շնորհակալություն հայտնելով ՌԴ վարչապետին Նոր տարվա շեմին ընդունելության համար' ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է հանդիպումը' երկկողմ տնտեսական համագործակցությունն ամփոփելու ու հետագա իրականացվելիք ծրագրերը նախանշելու առումով։ Նա հավաստիացրել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ռուս գործարարներն իրենց հարմարավետ զգան Հայաստանում և հանդես գան մի շարք նախաձեռնություններով։ Մասնավորապես, «Մարս» գարծարանում ստեղծվելու է ազատ տնտեսական գոտի։ Նախագծի օրենսդրական փաթեթն այժմ նախապատրաստական փուլում է։ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ստեղծել այնպիսի հիմք, որը կխթանի ռուսական ներդրումների հետագա աճը Հայաստանում։
Երկու վարչապետների հանդիպմանը, որին ներկա էին նաև երկու երկրների պատվիրակությունները, քննարկվել է երկկողմ տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ։
ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան։