Լրահոս

12.08.2017 21:31


Թիվ 68 երթուղու ավտոբուսում Գրետելի տաբատի գրպանից 24.000 դրամ է գողացել

Թիվ 68 երթուղու ավտոբուսում Գրետելի տաբատի գրպանից 24.000 դրամ է գողացել

Օգոստոսի 9-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից թիվ 68 երթուղու ավտոբուսում 1938 թ. ծնված Գրետել Գևորգյանի տաբատի գրպանից 24.000 դրամ գողանալու մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները օգոստոսի 11-ին, ժամը 16.30-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Ա.Ասատրյանը բաց է թողնվել:

Այս խորագրի վերջին նյութերը