Լրահոս

25.01.2010 17:12

Ռ. Զոհրաբյանը Ռ. Քոչարյանի այցի մասին

-Ռոբերտ Քոչարյանի Իրան կատարած այցը մասնավոր է։ Եթե նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը զբաղվեր արտաքին քաղաքականությամբ, այսինքն՝ Իրանում լիազորված լիներ որևէ խնդիր լուծելու, դրա մեջ վատ բան չեմ տեսնում,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի Իրան կատարած այցին՝ ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։

-Բոլոր ժողովրդավարական երկրներում էքս նախագահները, նախարարները, պետքարտուղարները, լիազորված լինելով իշխանությունների կողմից, երկար ժամանակ զբաղվում են արտաքին քաղաքականությամբ։ Իրենց գիտելիքները, փորձը, կապերն օգտագործում են ի նպաստ իրենց պետության։ Եթե Ռոբերտ Քոչարյանը հետագայում էլ զբաղվի, ես չեմ զարմանա. դա նորմալ երևույթ է։ Չէի ասի, թե Ռ. Քոչարյանը լիազորված Իրան էր գնացել՝ տարածաշրջանային խնդիրներ լուծելու,-հավելել է Ռազմիկ Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։