Լրահոս

12.08.2017 10:05


Մյասնիկյան պողոտայում բախվել են 22-ամյա վարորդի KIA-ն ու 28–ամյա վարորդի Infiniti-ն

Մյասնիկյան պողոտայում բախվել են 22-ամյա վարորդի KIA-ն ու 28–ամյա վարորդի Infiniti-ն

Օգոստոսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են 22-ամյա Էդգար Յաղմուրյանի վարած KIA մակնիշի 35 ՍP 585 համարանիշի և 28-ամյա Ժորա Համբարձումյանի վարած Infiniti մակնիշի 01 ՕՍ 555 համարանիշի ավոտմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով KIA-ի ուղևորը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը բուժօգնություն են ցուցաբերել մասնագիտությամբ բժիշկներ Խաչատուր և Հարութ Հարությունյանները և իրենց հայրը՝ մասնագիտությամբ բժիշկ-սրտաբան Ռոմիկ Հարությունյանը: Վերջիններս տուժածին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, դադարեցրել են արյունահոսությունը, վիրակապել վնասված վերջույթները, որից հետո ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը