Լրահոս

12.08.2017 16:23


«Զվարթնոց» օդանավակայանի մոտ երեխաներին բռնությամբ պարտադրել են մուրացկանությամբ զբաղվել

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ երեխաներին բռնությամբ պարտադրել են մուրացկանությամբ զբաղվել

Անչափահասներին բռնության գործադրմամբ աշխատանքային շահագործման ենթարկելու գործով նախաքննությունն ավարտվել է: 2016թ. ամռանը 3 անչափահաս երեխաներ «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում մուրացկանությամբ են զբաղվել:

Երեխաներից մեկը ներկայումս 8 տարեկան է, մյուսը` 10, իսկ երրորդը՝ 14:

Այս երեխաներին մուրացկանության դրդել է մեկ այլ անչափահաս, ով 17 տարեկան է և Արմավիրի մարզի բնակիչ է:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ 17-ամյա տղան մյուս երեք տղաներին Մուսալեռ գյուղի փողոցներից մեկից տեղափոխել է գյուղի «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածք, այնտեղ նրանց ծեծի է ենթարկել, քաշքշել է, ապա հարկադրել է, որ օդանավակայանի ավտոկայանատեղիում մուրացկանությամբ զբաղվեն:

Սակայն անչափահասը նրանց առանց վերահսկողության չի թողել, որոշակի տարածությունից հետևել է նրանց:

Մի քանի ժամում մուրացկանությամբ հավաքված 7000 դրամ գումարը տղաները տվել են իրենց այդ գործին հարկադրած անչափահասին, իսկ վերջինս էլ որպես խրախուսանք նրանց մեկին տվել է 700, իսկ մյուս երկու տղաներին, ովքեր, ի դեպ, հարազատ եղբայրներ են եղել տվել է 120 դրամ և 74 դրամին համարժեք 10 ՌԴ ռուբլի:

Գումարի մնացած մասն էլ պահել է իր մոտ:

Մեզ հայտնի է դարձել, որ տղաները տանը պատմել են իրենց համագյուղացու կողմից մուրացկանության հարկադրելու մասին, իսկ երբ անչափահասի մորից պարզաբանում են պահանջել երեխաների ծնողները՝ վերջինս, իբրև թե պատժում է իր որդուն կատարած արարքի համար, ապտակել է նրան:

17-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Այս խորագրի վերջին նյութերը