Լրահոս

11.08.2017 06:30


Խոշոր հրդեհ Արտավան գյուղում․ այրվել է 220 հա բուսածածկ տարածք

Խոշոր հրդեհ Արտավան գյուղում․ այրվել է 220 հա բուսածածկ տարածք

Օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Տ. Պետրոսյանը:

Դեպքի վայր են մեկնել Վայոց ձորից 5 մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրշեջ-փրկարարական ջոկատի 3 օպերատիվ խմբերը, Երևանից 2, Վաղարշապատից և Աբովյանից մեկական մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում աշխատում են 72 հրշեջ-փրկարար:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են անտառտնտեսության՝ 28, բնապահպանության պետական տեսչության՝ 3, ոստիկանության Վայքի բաժնի՝ 21, մարզպետարանի՝ 11 աշխատակից և Արտավան գյուղի բնակիչները:

Պարզվել է, որ այրվում է մոտ 220 հա բուսածածկ տարածք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը