Լրահոս

11.08.2017 06:02


Ողբերգական ավտովթար Շիրակում. բախվել են մարդատար Ford Transit-ն ու ГАЗ 5310-ը. վարորդները տեղում մահացել են

Ողբերգական ավտովթար Շիրակում. բախվել են մարդատար Ford Transit-ն ու ГАЗ 5310-ը. վարորդները տեղում մահացել են

Օգոստոսի 10-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում բախվել են Ford Transit ուղևորատար մակնիշի 34 VZ 252 համարանիշի և ГАЗ 5310 մակնիշի 595 ՏՍ 46 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղում մահացել են, իսկ մի կին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը: Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վիրավորի ամբողջական տվյալները:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը