Լրահոս

10.08.2017 16:45


Ավտովթար Երևանում. բախվել են 39-ամյա վարորդի Нива-ն ու 33-ամյա վարորդի Opel-ը

Ավտովթար Երևանում. բախվել են 39-ամյա վարորդի Нива-ն ու 33-ամյա վարորդի Opel-ը

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Դավիթ Բեկ և Սարի թաղ 26 փողոցների խաչմերուկում բախվել են 39-ամյա Ալեքսան Հարությունյանի վարած ВАЗ-2121 մակնիշի 777 US 77 համարանիշի և 33-ամյա Թաթուլ Վարդանյանի վարած Opel մակնիշի 131 OC 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Нива-ի 2 ուղևոր, ովքեր երեխաներ են, տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը