Լրահոս

10.08.2017 16:35


Հրդեհ Գեղանիստ գյուղում (լրացված)

Հրդեհ Գեղանիստ գյուղում (լրացված)

Օգոստոսի 10-ին, ժամը 12:24-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 23-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կահույքի արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:05-ին, մարվել՝ 13:19-ին: Այրվել են Մ. Խ.-ին պատկանող չշահագործվող կահույքի արտադրամասի տանիքի (1000 քմ) փայտե կառուցատարրեը՝ 150 քմ և տանիքի տակ կուտակված արտադրական թափոն՝ 100 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը