Լրահոս

10.08.2017 16:01


Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. բախվել են ВАЗ 21015-ը և բեռնատարը

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. բախվել են ВАЗ 21015-ը և բեռնատարը

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, դեպի Սևան ընթանալիս բախվել են 30-ամյա Հմայակ Պապանյանի վարած Renault Magnum մակնիշի 31 RM 300 համարանիշի և 35-ամյա Խաչատուր Վարդանյանի վարած ВАЗ 21015 մակնիշի 35 AQ 293 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ВАЗ 21015-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը