Լրահոս

25.01.2010 16:47


Կարեն Ավագյան. «Հայկական կողմից գեթ մի շեղում չի եղել...»

Կարեն Ավագյան. «Հայկական կողմից գեթ մի շեղում չի եղել...»

ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ ասել է, թե ինչպես մշակվել էր արտաքին քաղաքականությունը, նույն տեմպով իրականացվել է ՀՀ իշխանությունների կողմից, և գեթ մի շեղում չի արձանագրվել։

-Մենք հստակ ու հպարտ կարող ենք ներկայանալ միջազգային կառույցներին ու տերություններին, և ասել, որ հայկական կողմը լավ գործընկեր է, և իր պարտականություններն ու պարտավորությունները միջազգային այս ամբողջ պրոցեսում շատ լավ հասկանում ու իրականացնում է,-նշել է նա։

Ըստ Կարեն Ավագյանի՝ այս ողջ գործընթացը միտված էր ընդամենը Թուրքիայի հետ հարաբերությունները ֆիքսելուն և դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն. դրանից հետո միայն մնացած խնդիրները պետք է ժամանակ առ ժամանակ, փուլ առ փուլ լուծվեին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը