Լրահոս

10.08.2017 14:00


Հրդեհ է բռնկվել Հառիճ գյուղի տան հետնամասում գտնվող մարագում

Հրդեհ է բռնկվել Հառիճ գյուղի տան հետնամասում գտնվող մարագում

Օգոստոսի 9-ին, ժամը 22:05-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հառիճ գյուղի 10-րդ փողոցի թիվ 3 տան հետնամասում գտնվող մարագում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:02-ին, մարվել՝ 23:29-ին:

Այրվել է Լ. Մ.-ին պատկանող մարագի տանիքին բուսնած բուսածածկույթ (մոտ 25 քմ) և ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 3 քմ)։

Այս խորագրի վերջին նյութերը