Լրահոս

10.08.2017 13:03


Մասիսում 65-ամյա կահույքագործը դանակով հարվածել է 46-ամյա քաղաքացու սրտին

Մասիսում 65-ամյա կահույքագործը դանակով հարվածել է 46-ամյա քաղաքացու սրտին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Արկադի Օսիպյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ՝ 65-ամյա Կամո Պողոսյանը։ Վերջինս կասկածվում է օգոստոսի 8-ին սուր կտրող-ծակող գործիքով 46-ամյա Արմեն Մարգարյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն և վնասվածքները ստացել էր սրտի հատվածում։

Կասկածյալ Կ. Պողոսյանին հայտնաբերել են ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները՝ Երևանում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Պողոսյանն աշխատում է «Զեյթուն» կահույքի սրահում՝ որպես կահույքագործ։

Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Այս խորագրի վերջին նյութերը