Լրահոս

10.08.2017 22:49


Հետախուզվողը ժամանեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

Հետախուզվողը ժամանեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

Ոստիկանությունից հայտնում են, որ Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 9-ին, ժամը 00.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած՝ 1981 թ. ծնված Տարոն Մ.-ն, որը 2012թ. ապրիլի 20-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 193 հոդ. մեղադրանքով (Կանխամտածված սնանկությունը):
Տարոն Մ.-ն բերման է ենթարկվել Տարոնի բաժին:
Նրան պարտավորեցվել է ներկայանալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն:

Այս խորագրի վերջին նյութերը