Լրահոս

10.08.2017 12:37


Արարատում վրաերթի հետևանքով մահացած 20-ամյա երիտասարդները նոր էին զորացրվել բանակից

Արարատում վրաերթի հետևանքով մահացած 20-ամյա երիտասարդները նոր էին զորացրվել բանակից

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Գեղամ Մկրտչյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այդ օրը Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Մհեր Փանդունցը իր վարած Toyota Vitz մակնիշի 34 ՕV 524 համարանիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցում՝ թիվ 2 դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել Նոր Խարբերդի բնակիչներ՝ 20-ամյա Մկրտիչ Նաջարյանին և 20-ամյա Մեսրոպ Սայադյանին, որոնցից Մ. Նաջարյանը ժամեր անց մահացել էր, իսկ մյուս վրաերթի ենթարկվածը՝ Մ. Սայադյանը, մահացել էր 1 օր անց։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Փանդունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մահացածները վրաերթի ենթարկվելուց 3 օր առաջ էին զորացրվել և նրանք ակտիվ մասնակցություն էին ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմին ու առաջին իսկ օրվանից եղել էին առաջնագծում, ամենաթեժ տեղերում և խրախուսանքների էին արժանացել հրամանատարական կազմի կողմից։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը