Լրահոս

10.08.2017 21:00


Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով

Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով

Ուշադրություն

Օգոստոսի 11-ից 15-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 38...39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 11-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում`

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-ին կնվազի 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Երևան քաղաքի օգոստոսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.30C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.00C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.30C

Այս խորագրի վերջին նյութերը