Լրահոս

10.08.2017 11:27


Գետամեջի տան նկուղում սահնօձ են բռնել

Գետամեջի տան նկուղում սահնօձ են բռնել

Օգոստոսի 9-ին, ժամը 17:02-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի 5-րդ փողոցի թիվ 28 տան նկուղում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Տ. Պ.-ին պատկանող նկուղից բռնել են սահնօձ (մոտ 1,2մ) տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը