Լրահոս

10.08.2017 21:19


Ֆուտբոլի ակադեմիայի մոտ այրվել է խոտածածկ տարածք

Ֆուտբոլի ակադեմիայի մոտ այրվել է խոտածածկ տարածք

Օգոստոսի 9-10-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Վարդաշենի 9-րդ փողոցում այրվել է 1500 քմ խոտածածկ տարածք, Աճառյան փողոցում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում՝ 100 քմ, Խարբերդի ամառանոցներում` եկեղեցու մոտակա տներից մեկի հողամասում՝ 250 քմ, Երևան - Մասիս ավտոճանապարհին` 6000 քմ:

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոցում՝ 1500 քմ, Արամուս գյուղում գտնվող «Կոտայք» գարեջրի գործարանի մոտակայքում՝ 1 հա, գերեզմանատան մոտակայքում՝ 7000 քմ, Նոր Գեղի գյուղի գերեզմանատանը՝ 6 հա, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասում՝ 1.5 հա, Սինակներ կոչվող սարի մոտակա անտառում՝ 2.5 հա, Առինջ գյուղում գտնվող Ծիրանի ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 1000 քմ, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ 2000 քմ, թիվ 10 հիմնական դպրոցի մոտակայքում՝ 2000 քմ, Սարալանջ թաղամասում՝ 1000 քմ, Քանաքեռավան գյուղից դեպի Պտղնի տանող հատվածում՝ 5 հա, Աբովյան-Արզնի ավտոճանապարհի խաչմերուկի մոտակայքում՝ 1 հա, Չարենցավան քաղաքի 10-րդ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի այգում՝ 600 քմ, Գեղադիր գյուղի վերջնամասում՝ 10 հա, Բյուրեղավան քաղաքում՝ մոտ 8 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ դպրոցի մոտակայքում՝ 200 քմ, Քաղցրաշեն գյուղի գերեզմանատան տարածքում՝ 1000 քմ, Սուրենավան գյուղի Այգեգործների փողոցում՝ մոտ 2000 քմ, Տավուշի մարզի Բաղանիս գյուղում՝ մոտ 2 հա, Լուսահովիտ գյուղի տարածքում՝ 50 հա, Իջևան քաղաքի «Քարարտ» գործարանի դիմաց՝ 1 հա, «Ղազախի խաչմերուկ» կոչվող տարածքի մոտակայքում՝ 1 հա, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաբաջանյան փողոցում՝ 200 քմ, Քուչակ գյուղի դաշտավայրում՝ 5 հա, Փարպի գյուղի մանկապարտեզի մոտակայքում՝ 1000 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 1-ին կմ-ին մոտակայքում՝ 600 քմ, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Կոմիտասի փողոցի 1-ին փակուղու թիվ 21 հասցեում՝ 1000 քմ, Գյումրի քաղաքի Սավոյան փողոցի տնակներից մեկի հարևանությամբ՝ 100 քմ, Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի գերեզմանատանը՝ 1հա, Կարմիրգյուղ գյուղի գերեզմանատան տարածքում՝ 0.6 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 15 հա:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը