Լրահոս

10.08.2017 11:01


Գրիբոյեդով-Հր. Քոչար փողոցների խաչմերուկում Mitsubishi-ն բախվել է կայանված BMW-ին

Գրիբոյեդով-Հր. Քոչար փողոցների խաչմերուկում Mitsubishi-ն բախվել է կայանված BMW-ին

Օգոստոսի 9-ին, ժամը 19։50-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդով-Հր. Քոչար փողոցների խաչմերուկում ավտոմեքենան ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Mitsubishi Colt մակնիշի 75 OO 999 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Է. Հ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանած BMW 525 մակնիշի 13 SՕ 395 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ 1972 թ. ծնված Ա. Հ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցները Է. Հ.ին և ուղևոր՝ 1989 թ. ծնված Գ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն (հոսպիտալացումից հրաժարվել են):

Փրկարարները հոսանքազրկել են Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը