Լրահոս

09.08.2017 21:32


Պայթյուն Կապանի գազալցակայանում. ինժեներն ու ճնշման կայանի աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Պայթյուն Կապանի գազալցակայանում. ինժեներն ու ճնշման կայանի աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 9-ին, պայթյուն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Արթուր և Հայկ Հարությունյանները, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել Կապան քաղաքի Ձորք թաղամասում գտնվող Թլիշ Արարատին պատկանող գազալցակայանում՝ գազաբալոնից առաջացած պայթյունից:

Վիրավորները Կապանի բնակիչներ են և աշխատում են նշված գազալցակայանում, մեկը՝ որպես ինժեներ, մեկն էլ ճնշման կայանի աշխատակից:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը