Լրահոս

09.08.2017 17:04


Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Արմա» ռեստորանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ

Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Արմա» ռեստորանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ

Օգոստոսի 9-ին, ժամը 14:16-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Արմա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 144-րդ կմ-ին «Lexus» մակնիշի 077 LL 70 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ե.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառին․ տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Այս խորագրի վերջին նյութերը