Լրահոս

09.08.2017 16:52


ԱԱ. Ալլան Հեսսի մասնակցությունը Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում հարցականի տակ է

ԱԱ. Ալլան Հեսսի մասնակցությունը Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում հարցականի տակ է

Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականն այսօր կմրցի Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանու հետ:

Առավոտյան՝ պաշտոնական հանդիպումից առաջ, մեր հավաքականը Սարաեւոյում անցկացրել է վերջին մարզումը: Մարզմանը ոչ լիարժեք է մասնակցել մեր թիմի առաջատար խաղացողներից՝ Ալլան Հեսսը: Նա ոտքի վնասվածքի պատճառով գտնվում է բժշկի հսկողության ներքո: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք նա կկարողանա մասնակցել հանդիպմանը թե ոչ :

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին և կցուցադրվի «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Այս խորագրի վերջին նյութերը