Լրահոս

09.08.2017 14:39


Բախվել են Nissan-ը, Toyota-ն, Газель-ը և Lexus-ը

Բախվել են Nissan-ը, Toyota-ն, Газель-ը և Lexus-ը

Երեկ՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 077 CO 01 համարանիշի, Nissan Tiida մակնիշի 35 DC 989 համարանիշի, Lexus մակնիշի 04 FF 101 համարանիշի և Газель մակնիշի 817 ՏՍ 43 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը