Լրահոս

09.08.2017 14:18


Իջևանում 29-ամյա եղբայրը հայտարարել է, որ 31-ամյա եղբայրը փորձել է իրեն սպանել

Իջևանում 29-ամյա եղբայրը հայտարարել է, որ 31-ամյա եղբայրը փորձել է իրեն սպանել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 5-ին Իջևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Այդ օրը, ժամը 18։00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Ազատ Ջուլհակյանը գտնվել է իր հայրական տանը, որտեղ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր եղբայրը՝ 31-ամյա Աշոտ Ջուլհակյանը, դանակի մի քանի հարվածներ է հասցրել Ազատի պարանոցին, ձեռքին, թիկունքին։

Կատարվածի մասին օգոստոսի 8-ին Իջևանի ոստիկանություն է հայտնել Ազատը, ով տեղեկացրել է նաև, որ այդ ամենը անելուց հետո եղբայրը ձեռքերով բռնել և սեղմել է պարանոցը՝ ցանկանալով իրեն սպանել։ Բարեբախտաբար, վիճաբանությանը միջամտել է իր կինը՝ Գայանեն, ինչից հետո ինքը կարողացել է հայրական տնից փախնել։

Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Աշոտ Ջուլհակյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը