Լրահոս

09.08.2017 17:10


Փարպի գյուղի ավտոճանապարհին այրվել են խոտածածկ տարածք և տնակ

Փարպի գյուղի ավտոճանապարհին այրվել են խոտածածկ տարածք և տնակ

Օգոստոսի 8-ին, ժամը 17:36-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք և տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:59-ին, մարվել՝ 19:08-ին:

Պարզվել է, որ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում այրվել են վագոն-տնակի ճակատային մասը (մոտ 8 քմ), տնակի ներսի ջերմամեկուսիչ թաղանթը (մոտ 10 քմ), խոտածածկույթ (մոտ 800 քմ) և ջերմահարվել՝ մոտ 20 բերքատու ծառ:

Այս խորագրի վերջին նյութերը