Տնտեսական

09.08.2017 12:40


Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին ավտոմեքենաներ են կուտակվել

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին ավտոմեքենաներ են կուտակվել

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն առանց սահմանափակումների բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, վրացական կողմում ավտոմեքենաների կուտակումներ չկան։

Մեքենաների կուտակումներ են առաջացել Լարսի սահմանային անցակետի ռուսական կողմում: Նախարարությանը տրամադրված տեղեկության համաձայն՝ այս պահին աշխատանքներ են տարվում խնդիրը հնարավորին շուտ կարգավորելու ուղղությամբ։

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Հյուսիսային Օսիայում ավելի քան 500 ավտոմեքենա է խցանման մեջ հայտնվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը