Լրահոս

09.08.2017 18:46


Մարալիկում գտնվող ռեստորանի մոտ 17 տարեկան քաղաքացին ընկել է փոսը․ վիճակը ծանր է

Մարալիկում գտնվող ռեստորանի մոտ 17 տարեկան քաղաքացին ընկել է փոսը․ վիճակը ծանր է

Օգոստոսի 8-ին, ժամը 21:24-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի սկզբնամասում գտնվող ռեստորանի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 8 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մոտ 3.5 մ խորության փոսից դուրս են բերել 2000 թ. ծնված Տ. Ե.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. Տ. Ե.-ը հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը