Լրահոս

09.08.2017 17:42


Սևանի էլեկտրակայանում քաղաքացին բարձրացել է սյան վրա և հոսանքահարվել

Սևանի էլեկտրակայանում քաղաքացին բարձրացել է սյան վրա և հոսանքահարվել

Օգոստոսի 8-ին, ժամը 15:57-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի էլեկտրակայանում քաղաքացին բարձրացել է էլ. սյան վրա և աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1958 թ. ծնված Հ. Հ.-ին էլ. սյան վրայից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը