Լրահոս

09.08.2017 10:39


Ջերմուկի առողջարանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը

Ջերմուկի առողջարանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը

Օգոստոսի 8-ին, ժամը 11:36-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի առողջարանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ 1973 թ. ծնված Ա. Գ.-ն ընկել է Մելիք Ադամյան թիվ 1 հասցեում գտնվող առողջարանի վերելակի հորանը (6 մ) և վնասել ոտքը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածը տեղի ուժերով դուրս է բերվել հորանից և հոսպիտալացվել Ջերմուկի ԱԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը