Լրահոս

08.08.2017 23:05


Շիրակի մարզում ԵՊՀ-ի դասախոսը Mitsubishi Pajero-ով դուրս է եկել ճանապարհից և շրջվել

Շիրակի մարզում ԵՊՀ-ի դասախոսը Mitsubishi Pajero-ով դուրս է եկել ճանապարհից և շրջվել

Երեկ՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Գայանե Վարդանյանը Երևան –Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 144-րդ կմ հատվածում իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի 97 ZZ 079 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գ. Վարդանյանը, ուղևորներ, Երևանի բնակիչներ, 16-ամյա Քրիստինե Կարապետյանն ու 50-ամյա Նաիրա Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Վարդանյանն ու ուղևոր Ն. Գալստյանը աշխատում են Երևանի պետական համալսարանում՝ որպես դասախոս, իսկ Ք. Կարապետյանը սովորում է Երևանի թիվ 114 դպրոցի 11-րդ դասարանում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը