Աշխարհ

09.08.2017 10:01


Թուրքիան Իրանի հետ սահմանին անվտանգության պատ է կառուցում

Թուրքիան Իրանի հետ սահմանին անվտանգության պատ է կառուցում

Թուրքիան սկսել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հետ սահմանին անվտանգության համար նախատեսվող պատի կառուցման աշխատանքները: Շինարարությունը տեղի է ունենում Թուրքիայի սահմանամերձ Աղրը նահանգում:

Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ սահմանային բաժանարար պատի լայնությունը կազմում է 2 մետր, իսկ բարձրությունը՝ 3 մետր: Պատը կառուցվում է 7տ ծանրությամբ շարժական բլոկների միջոցով:

Աշխատանքներին հետևել է Աղրըի նահանգապետ Սուլեյման Էլբանը: Նահանգապետի հետ միասին կառուցման աշխատանքների վայր է մեկնել նաև նահանգային ժանդարմերիայի հրամանատար Ալբայ Գյոքհանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրք-իրանյան սահմանին կառուցվելիք պատի մասին էր անդրադարձել նաև «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուկքադիր Սելվին: Ըստ նրա՝ այդ քայլն արվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և դրա ենթակազմավորումների անդամ զինյալների ներթափանցումը կանխելու համար:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը