Լրահոս

09.08.2017 09:34


Վարդենիսից մոտ 10 կմ հեռավորության վրա «Նեվա» մակնիշի կոմբայնն արգելափակվել է ցեխակույտի մեջ

Վարդենիսից մոտ 10 կմ հեռավորության վրա «Նեվա» մակնիշի կոմբայնն արգելափակվել է ցեխակույտի մեջ

Օգոստոսի 8-ին, ժամը 15:03-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մասրիկ գետի մոտակայքում՝ Վարդենիս քաղաքից մոտ 10 կմ հեռավորության վրա, «Նեվա» մակնիշի կոմբայնն արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կոմբայնը դուրս են բերել արգելափակումից։

Այս խորագրի վերջին նյութերը