Լրահոս

08.08.2017 11:54


Քաղաքացին կոտրել է դատախազության անցագրային կետի ապակիները

Քաղաքացին կոտրել է դատախազության անցագրային կետի ապակիները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 4-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ժամը 11:00-ի սահմաններում մի քաղաքացի այցելել է Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող ՀՀ գլխավոր դատախազություն և շենքում ընդունելության հարցի հետ կապված վիճաբանություն է ունեցել, որի ժամանակ կոտրել է դատախազության առաջին հարկի անցագրային կետի ապակիները։

Պարզվել է, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 55-ամյա Խաչատուր Ղալեչյանն է, ում նույն օրը ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել են:

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը