Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով հունվարի 29-30-ը պաշտոնական այցով Երևան կժամանի Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում կքննարկվեն Մոսկվայի և Երևանի 2008-2011 թթ. համագործակցության ծրագրի կատարման ընթացքին վերաբերվող հարցեր, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրներ:
Պաշտոնական այցի ընթացքում կստորագրվի «Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիր:
Նախատեսվում է նաև համագործակցության ծրագրերի ստորագրում Երևանի Կենտրոն և Մոսկվայի Կենտրոնական, ինչպես նաև Ավան և Հյուսիսային վարչական շրջանների միջև' կրթության, մշակույթի, սպորտի, բարեկարգման, կանաչապատման, համատիրությունների գործունեության և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:
Պաշտոնական այցով Երևան կժամանի Յուրի Լուժկովը

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն