Լրահոս

08.08.2017 07:08


Իրար են բախվել «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարները, այնուհետև հարվածել են գազի բաշխիչ կայանին

Իրար են բախվել «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարները, այնուհետև հարվածել են գազի բաշխիչ կայանին

Օգոստոսի 7-ին, ժամը 20:44-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Քոթանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ իրար են բախվել «ԶԻԼ 130» մակնիշի 34 LN 272 և «ԶԻԼ 130» մակնիշի 35 MD 021 պետհամարանիշերով բեռնատար ավտոմեքենաները (բարձված են անասնակերով): Այնուհետև հարվածել են գազի բաշխիչ կայանին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Այս խորագրի վերջին նյութերը