«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամներն ԱԺ պատգամավորներին կոչ էին անում «Հանրակրթության մասին»և «Լեզվիմասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծին քվեարկել սեփական խղճով։ Դեկտեմբերի 22-ի ԱԺ արտահերթ նիստում օրինագիծն ընդունվել է ձայների 69 կողմ, 1 դեմհարաբերակցությամբ։ Կողմ քվեարկողներից մեկն էլ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Դավթյանն է։
-Խղճի խայթ, իհա՛րկե, չեմ զգում,-«7օր»-ի հարցին ի պատասխան՝ ասել է Ա. Դավթյանը։
Օրինագծում նշվում է միջազգային կրթական ծրագրեր իրականացնող դպրոցների մասին։ «7օր»-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ադրբեջանական կամ թուրքական կազմակերպությունները կարողանան Հայաստանում նման դպրոց հիմնել և այդ կրթական ծրագիրն իրականացնել, թեկուզ՝ անգլերենով, ֆրանսերենով կամ գերմաներենով, Ա. Դավթյանը պատասխանել է.
-Անհնա՛ր է։ Որովհետև կառավարությունն ի՛նքն է ընտրելու և արտոնելու նմանատիպ ծրագրերի իրականացումը, իսկ ես կարծում եմ, որ մենք չպետք է այդպես մտածենք մեր ձևավորված հայրենի կառավարության մասին։ Եվ սրանք իրականում լինելու են լավագույնները։ Իսկ ես թուրքական կամ ադրբեջանական այդպիսի լավագույն կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններ չգիտեմ։
Իսկ եթե տարիներ, օրինակ՝ 5 տարի անց, այդուհանդերձ, այդպիսի հաստատություններ լինեն, ապա ըստ Ա. Դավթյանի՝ իրենք էլ այդ ժամանակ համապատասխան փոփոխություն կմտցնեն օրենքում և կնշեն՝ բացառությամբ այդ ծրագրերի։
Ի դեպ, նշենք, որ Ա. Դավթյանը 3 տարեկանը դեռ չլացած զավակ ունի։ «7օր»-ի թղթակիցը հետաքրքրվել է՝ իր երեխային նա միջազգային կրթական ծրագրեր իրականացնող դպրոց կուղարկի՞ սովորելու։
-Նախևառաջ, այդ ծրագրերն իրականացվելու են 6-րդ դասարանի բազայի վրա։ Ինչ վերաբերում է իմ փոքրիկին, մինչև այդ տարիքին հասնելը դեռ բավականաչափ երկար ժամանակ կա։ Այսպես թե այնպես, իմ երեխան ընդունվելու և հաճախելու է մեր պետական հանրակրթական ուսումնական հաստատություն, այն ուսումնական հաստատությունը, որն առավել մոտ կլինի իմ բնակության վայրին, իսկ ապագան ցույց կտա, թե այդ տարիքին հասնելուց հետո ինչ ընտրություն կկատարենք,-պատասխանել է նա։
Արտակ Դավթյանը խղճի խայթ չի զգում
«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամներն ԱԺ պատգամավորներին կոչ էին անում «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծին քվեարկել սեփական խղճով։ Դեկտեմբերի 22-ի ԱԺ արտահերթ նիստում օրինագիծն ընդունվել է ձայների 69 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ։ Կողմ քվեարկողներից մեկն էլ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Դավթյանն է։

7or.am