Աշխարհ

07.08.2017 15:08


Բրիտանիայում ցուցադրվել է արքայադուստր Դիանայի մասին սկանդալային ֆիլմը

Բրիտանիայում ցուցադրվել է արքայադուստր Դիանայի մասին սկանդալային ֆիլմը

Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է «Իր իսկ խոսքերով» (In Her Own Words) ֆիլմը, որը ներկայացնում է արքայազն Չարլզի հետ կյանքի մասին արքայադուստր Դիանայի խոստովանությունները։

Channel 4 հեռուստաալիքով ցուցադրված ֆիլմը հանրության շրջանում բուռն արձագանք է ստացել։ Այդ ցուցադրությանը դեմ էին Դիանայի հարազատներն ու ընկերները․ նրանք համոզված են, որ ժապավենն անձնական կյանքի կոպիտ միջամտություն է։

Ֆիլմում ներկայացված են արքայադստեր հռետորության և հրապարակային խոսքի մարզիչ Պիտեր Սետելենի կողմից արված ձայնագրությունները։ Դրանց մի մասն ավելի վաղ հրապարակվել էին ԱՄՆ-ում։ РИА Новости-ն հայտնում է, որ այդ ձայնագրություններից որևէ մեկը, սակայն, նախատեսված չի եղել հանրային դիտման համար։

Դիանան իր մարզչի հետ կիսվել է անձնական խնդիրներով, պատմել իր ընկճախտի և բուլեմիայի մասին, անկեղծացել, որ վիրավորված է եղել Չարլզից նշանադրության ժամանակ և Եղիսաբեթ II թագուհու կողմից օգնություն չի ստացել, երբ պարզվել է, որ Չարլզը սիրում է ոչ թե երիտասարդ կնոջը, այլ իր ընկերուհի Կամիլա Պարկեր-Բոուլզին։

Դիանան նաև պատմել է իր թիկնապահ Բարի Մանակիի հանդեպ ունեցած պլատոնական սիրահարվածության մասին, ով մահացել է ավտովթարում։ Արքայադուստրը վստահ է, որ նրան սպանել են։

Թագուհու նախկին մամուլի խոսնակ Դիկի Արբիտերը ցուցադրված ֆիլմն անվանել է «արյան վրա փող դիզելու» փորձ։ Նա նաև հայտարարել է, որ նման ձայնագրությունների հրապարակումը խայտառակություն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը