Լրահոս

07.08.2017 13:06


ՃՏՊ Երևան-Կապան ավտոճանապարհին․ տուժածի վիճակը միջին ծանրության է

ՃՏՊ Երևան-Կապան ավտոճանապարհին․ տուժածի վիճակը միջին ծանրության է

Օգոստոսի 7-ին, ժամը 02:25-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Կապան ավտոճանապարհի 275-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mersedes C240» մակնիշի 34 VF 490 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1978 թ. ծնված Գ. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը ուղևոր՝ 1986 թ. ծնված Դարիկահոլի Հուսեյի Իսանին (ԻԻՀ քաղաքացի) հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը