Լրահոս

07.08.2017 18:01


Մեղրիի մաքսակետում հետախուզվող է հայտնաբերվել

Մեղրիի մաքսակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանությունից հայտնում են, որ Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 7-ին, ժամը 2.50-ին, Մեղրիի մաքսակետից բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1991 թ. ծնված Ամիրհոսսեյն Թ.-ն, որը մայիսի 18-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը):

Այս խորագրի վերջին նյութերը