Լրահոս

07.08.2017 11:19


Opel-ը 30 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորում․ 2 վիրավորներին ու մահացածին ձորից դուրս են բերել փրկարարները

Opel-ը 30 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորում․ 2 վիրավորներին ու մահացածին ձորից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Opel մակնիշի 35 ԼC 899 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 30-ամյա Գևորգ Հովհաննիսյանին և 36-ամյա Գեղամ Վաղարշակյանին և պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Գորիսի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խմբին։

Բժիշկները Գ. Հովհաննիսյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ. Վաղարշակյանինը՝ ծանր։ Վիրավորներին հիվանդանոց ուղեկցելուց հետո հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տղամարդու դի, ում տվյալները հնարավոր չի եղել այդ պահին պարզել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը